00:00:00

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով

13:12, 24 օգոստոս 2020 Աշխարհ

Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք։ Ներկայումս երկրում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1421։ Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 5 պացիենտ, իսկ COVID-19 համավարակի սկզբից Վրաստանում բուժվել է 1137 մարդ: Մահացել է 17-ը: Կարանտինի մեջ է 7005 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 255: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր