00:00:00

Դատարանը թույլ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագին մեկնել Հունաստանից

19:00, 22 օգոստոս 2020 Աշխարհ

Հունաստանում տեղի է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրի գործով դատական նիստը։ Միկոնոսում անգլիացի տուրիստների եւ հույն ոստիկանների հետ վիճաբանությունից հետո Անգլիայի հավաքականի խաղացողը ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք է ներկայացվել ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, օրինական պահանջներին չենթարկվելու եւ կաշառելու փորձի համար։ Դատարանը թույլ է տվել Մագուայրին մեկնել Հունաստանից։ Օգոստոսի 25-ին տեղի ունենալիք դատական նիստում նրան կներկայացնի փաստաբանը, հաղորդում է BBC-ն։ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ արձակուրդում է, Անգլիայի առաջնությունում կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, երկրորդ տուրի խաղով «Քրիսթալ Փելասի» հետ։ Առաջին տուրի (սեպտեմբերի 12-14) «Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հետաձգվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր