00:00:00

Հարավային Սուդանում բեռնատար օդանավի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

18:20, 22 օգոստոս 2020 Աշխարհ

Հարավային Սուդանի South West Aviation ավիաընկերությանը պատկանող բեռնատար օդանավի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «15 հոգու և անձնակազմի ևս 2 անդամի ենք հաշվել, այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը 17 է»,- նշել է  Ժոզեֆա Մայոմա անունով ականատեսներից մեկը և հավելել, որ օդանավում գտնվողներից մեկի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսի խոսքով՝ օդանավը թռիչքից մի քանի րոպե անց Ջուբա մայրաքաղաքի շրջաններից մեկում է կործանվել։ Նշվում է, որ օդանավը մայրաքաղաքից Վաու և Ավեյլ բնակավայրեր է պատրաստվել չվերթ իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր