00:00:00

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 951 հազարից ավելի դեպք

17:15, 22 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի 4 921 նոր դեպք։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է կորոնավիրուսի հարցերով օպերատիվ շտաբը։ Ապաքինվել է եւս 6 147 մարդ, մահացել՝ 147-ը։ Երկրում կորոնավիրուսը հաստատվել է ընդհանուր 951 887 պացիենտի մոտ, ապաքինվել է 767 477-ը, մահացել՝ 16 310-ը։ Ռուսաստանում  կորոնավիրուսի առաջին 2 դեպքերը հայտնաբերվել էին հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Ռուսաստանի նախագահը որպես միջոցառում ոչ աշխատանքային օրեր էր հայտարարել, մարզերն ինքնամեկուսացել էին, սահմանները փակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր