00:00:00

Բժիշկները թույլ են տվել Նավալնուն արտասահման տեղափոխել

20:16, 21 օգոստոս 2020 Աշխարհ

Բժիշկները թույլ են տվել Ալեքսեյ Նավալնուն արտասահման տեղափոխել բուժման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Նավալնին կլքի Օմսկը մի քանի ժամվա ընթացքում: Ավելի վաղ բժիշկները թույլ չեն տվել նրան տեղափոխել արտասահման՝ մտավախություն ունենալով, որ նրա վիճակը կվատանա: Գերմանիայում Նավալնուն կընդունի Բեռլինի Charite կլինիկան: Նավալնու վիճակը վատացել էր Տոմսկից-Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռում թռիչքից հետո: Ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում: Քաղաքական գործիչն այժմ կոմայի մեջ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր