00:00:00

Լուկաշենկոն խոստացել է առաջիկա օրերին բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակին լուծում տալ

17:59, 21 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է առաջիկա օրերին բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակին լուծում տալ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը։ Լուկաշենկոն «Ձերժինսկի» ագրոկոմբինատ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում իրավիճակը շատ քաղաքականացված է, բայց այն պետք չէ աղետալի որակել։ Նախագահի խոսքով՝ ագրոկոմբինատի աշխատակցուհիներից մեկն իրեն այս իրավիճակում տոկունություն է մաղթել, սակայն իրավիճակն այնքան բարդ չէ։ «Դա չպետք է անհանգստացնի ձեզ, դա իմ խնդիրն է, որը ես պետք է լուծեմ, և մենք այն լուծում ենք: Եվ, հավատացեք, առաջիկա օրերին որոշում կկայացվի»,- վստահեցրել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ իրավապահ կառույցների ղեկավարների հետ, որոնք «առավոտից երեկո» հեթապահում են, որպեսզի «պահպանեն խաղաղությունն ու անդորրը», քննարկել է իրավիճակը: «Եվ համոզվեցի, որ այդ տղաներն իրենց երկիրը ոչ մեկին չեն պատրաստվում տալ»,-եզրափակել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր