00:00:00

Պոմպեոյի իրազեկումը իրավաբանական ուժ չունի․ Իրան

17:49, 21 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պեմպեոյի Իրանի դեմ պատժամիջոցների վերագործարկման ընթացակարգ սկսելու մասին իրազեկումը իրավաբանական ուժ չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, փոխանցում է ԻՌՆԱ-ն։ «ԱՄՆ իրազեկումը իրավաբանական ուժ չունի։ ՀՀԳԾ մնացած անդամներից ոչ մեկը իրազեկումը վավերական չի համարում»,- նշել է Արաքչին իր Twitter-յան էջում։ «Մենք հավատում ենք, որ ՄԱԿ ԱԽ-ն ԱՄՆ-ին թույլ չի տա չարաշահել 2231 բանաձեւը հայտարարած նպատակներին՝ բուն բանաձեւը ոչնչացնելուն հասնելու համար»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր