«Կարծում եմ՝ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերի ձայն տված քաղաքացիներ են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, հետևաբար արդյունքներ վերլուծել, թե ում են այդ ժամանակ ընտրել քաղաքացիները, տեղին չէ», – նշեց Աշոտյանը։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ շատ պատգամավորներ գիշերել են խորհրդարանում, որպեսզի կարողանան հասնել Ազգային ժողով և մասնակցել ԱԺ հատուկ նիստին, որի շրջանակում պետք է վարչապետ ընտրվի՝ Աշոտյանն ասաց, որ ինքն անձամբ նման պատգամավոր չի տեսել։
«Ես նման հանրապետական չեմ տեսել։ Գուցե ոմանք գիշերել են, ոմանք՝ ոչ, չեմ խոսել։ Ես չեմ մնացել այստեղ», – ասաց նա։