00:00:00

Տիխանովսկայան խոստանում է Բելառուս վերադառնալ, երբ իրեն անվտանգության մեջ կզգա

15:48, 21 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան խոստանում է Բելառուս վերադառնալ, երբ իրեն անվտանգության մեջ կզգա, փոխանցում է AFN-ն։ «Ես շատ եմ ցանկանում այնտեղ (Բելառուս) վերադառնալ եւ անպայման կվերադառնամ, երբ ինձ անվտանգության մեջ զգամ»,- ասել է նա Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նոր ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին նա պատասխանել է, որ «հիմա նոր ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հարցը օրակարգում չէ։ Նախ անհրաժեշտ է հասնել այդ ընտրություններին»։ «Ընտրություններն անհրաժեշտ է նորից անցկացնել, ազնիվ եւ թափանցիկ։ Սա պահանջում է բելառուս ժողովուրդը, եւ այն պետք է լսելի լինի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր