00:00:00

ԿԺԴՀ-ի առաջնորդն իր լիազորությունների մի մասը փոխանցել է քրոջը. Հարավային Կորեայի հետախուզություն

12:36, 21 օգոստոս 2020 Աշխարհ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնին: Այս մասին հայտնում է BBC-ն։
«Կիմ Չեն Ընը նախկինի պես պահպանում է իր բացարձակ իշխանությունը, սակայն դրա մի մասն աստիճանաբար փոխանցվում է իր օգնականներին»,- նշված է Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության՝ երկրի խորհրդարանի առջև ունեցած ելույթում։ Հարավկորեացի հետախույզների կարծիքով՝ լիազորությունների մասնակի փոխանցման մասին Կիմ Չեն Ընի որոշումն ուղղված է «կառավարման հետևանքով սթրեսի թեթևացմանը և քաղաքականության ձախողման դեպքում պատասխանատվություն չստանձնելուն»: Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է: Այնուամենայնիվ, բոլոր որոշումներում վերջնական խոսքը շարունակում է մնալ ԿԺԴՀ ղեկավարինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր