00:00:00

SpaceX-ը ներառվել է ամենաթանկարժեք ստարտափների առաջին եռյակում

23:01, 20 օգոստոս 2020 Աշխարհ

Իլոն Մասկի SpaceX-ը դարձել է երրորդ նախագիծը աշխարհի ամենամեծ «միաեղջյուրների» ցանկում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով CB Insights- ին: Աերոտիեզերական ընկերությունը ներառվել է «թոփ-3»-ում այն բանից հետո, երբ 1,9 միլիարդ դոլար է գրավել՝ նոր ֆինանսավորման համար: SpaceX-ն այժմ գնահատվում է 46 միլիարդ դոլար: Միջոցները ստացվել են 75 ներդրողներից: Ըստ Bloomberg-ի տվյալների՝ Fidelity Investments հիմնադրամը, որն արդեն տիրում է SpaceX-ի բաժնետոմսերին, դարձել է մրցապայքարի խոշորագույն մասնակիցներից մեկը, հայտնում է РБК-ն: Ստարտափների համաշխարհային վարկանիշի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնում են չինական տեխնոլոգիական երկու նախագծեր: Դրանք են՝ Didi Chuxing-ը, որը տիրապետում է տաքսու ագրեգատոր DiDi-ին, եւ ByteDance-ը՝ TikTok տեսածառայության մայր-ընկերությունը: Ստարտափները, որոնք գնահատվում են 1 միլիարդ դոլար եւ ավելի բարձր, 2013-ին Cowboy Ventures հիմնադրամի հիմնադիր Այլին Լիի թեթեւ ձեռքով սկսեցին անվանվել «միաեղջյուրներ»: Նա նման ընկերություններին համեմատել է առասպելական կենդանու հետ՝ ընդգծելով դրանց հազվադեպությունը: Այն ժամանակ աշխարհում ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ընդամենը 39 ստարտափ կար։ Այժմ դրանք 488-ն են: SpaceX-ը հաջորդ սերնդի համաշխարհային արբանյակային ցանց Starlink-ը ստեղծելուն զուգընթաց ավելի ու ավելի շատ փող է գրավում: Հաջողության դեպքում մարդիկ կստանան գերարագ լայնաշերտ ինտերնետ նույնիսկ այն վայրերում, որտեղ այժմ այն անհուսալի, չափազանց թանկ կամ ամբողջովին անհասանելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր