00:00:00

Նավալնու մոտ ինսուլտի, ինֆարկտի եւ կորոնավիրուսի նշաններ չեն հայտնաբերել

22:00, 20 օգոստոս 2020 Աշխարհ

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մոտ ինսուլտի, ինֆարկտի եւ կորոնավիրուսի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին հայտարարել է Օմսկի թիվ 1 շտապ բուժօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնու վիճակը վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են: Նրա հիմնադրամի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշն ասել է, որ Նավալնուն, հավանաբար, թունավորել են: Նրա խոսքով՝ բլոգերը կոմայի մեջ է: Հիվանդանոցում հայտնել են, որ թունավորումը միայն հնարավոր պատճառներից է, հստակ ախտորոշումն ավելի ուշ կտրվի: Կալինիչենկոն նշել է, որ այժմ հաշիվ առնելով լաբորատոր-կլինիկական, արյան, ինստրումենտալ հետազոտությունների տվյալներն ու մասնագետների կոնսուլտացիաները՝ կարելի է ասել, որ Նավալնու մոտ չկան տրավմատիկ վնասվածքների, այդ թվում՝ գլխուղեղային վնասվածքների տվյալներ: «Չկա նաեւ ինսուլտ կամ միոկարդի սուր ինֆարկտ: Չի հայտնաբերվել նաեւ կորոնավիրուս»,-հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր