00:00:00

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավոր. Սերժ Սարգսյան

16:42, 17 ապրիլ 2018

Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ՀՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին իրեն առաջադրելու համար: Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ քննարկված սահմանադրական բարեփոխումները մեկնարկեցին, այն դարձավ փոփոխված Սահմանադրություն, և վերջին ամիսներին մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակության կյանքի կոչելուն: «Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտին բերելու համար մենք այսօր կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելն է»,-ասաց նա ու հավելեց, որ ինքը համաձայն է շատ մասնագետների հետ, որ կառավարման ոչ մի ձև իդեալական չէ, սակայն ճիշտ չբալնսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանական թևերի միջև անհավասարակշռության: «2015 թ-ի փոփոխություններով՝ Սահմանադրությունն առանձնահատուկ դերակատարում է շնորհել Ազգային ժողովին»,-նկատեց վարչապետի թեկնածուն, ապա հավելեց, որ պեռլամենտական երկրում վարչապետը որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի հանրապետության նախագահի հետ: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ նորից չի խոսի իր հավակնությունների մասին, սակայն հավելեց. «Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀ նախագահը, նրանցից ոչ մեկը, այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող «Հանրապետական» կուսակցության նախագահը»: Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ ինքն ունի բավարար ազդեցություն և հնարավորություններ ստանձնած պաշտոնի շրջանակներում ապահովելու ներդաշնակ աշխատանքն իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում: «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունները գործադիր և օրենսդիր իշխանության  միջև: Եվ ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավոր»,-նշեց Սերժ Սարգսյանը: Նա հավելեց, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակատարությունը: Իր ելույթում ՀՀԿ առաջնորդն ասաց, որ լրջորեն կարևորվելու են նպատակամղված ժողովրդագրական ցուցանիշներին հասնելու քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր