00:00:00

Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել պետական սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով

19:00, 19 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրահանգել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությանը հանձարարվել է ուշադիր հետևել ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լեհաստանում և Լիտվայում: «Պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լիտվայի և Լեհաստանի տարածքում: Մենք պետք հետևենք նրանց տեղաշարժի ուղղությանն ու նրանց մտահաղացումներին»,- հայտարարել է երկրի ղեկավարը: Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականների մտադրությունները հայտնի են: «Դա մեզ առանձնապես չի անհանգստացնում, սակայն առանձին գործոններ, հատկապես Գրոդնոյի ուղղությամբ, ստիպում են անհանգստանալ: Այդ իսկ պատճառով մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք և չամաչենք մեր զորքն ու տեխնիկան տեղափոխել՝ ըստ նրանց տեղաշարժի ուղղության», - հավելել է Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր