00:00:00

Բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի. Մ. Պողոսյան

15:57, 17 ապրիլ 2018

Ամեն ոք իր կարծիքն ունի և ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդկանց կարծիքի վրա. Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով այս օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շարժման մասին: «Մենք ընտրված պատգամավորներ ենք և մեր հասարակության կարծիքը մեր քվեարկությամբ կարտահայտենք»,-ասաց նա: Հարցին, թե բռնություն կկիրառվի՝ հաշվի առնելով, որ ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին, Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոստիկանները շատ ադեկվատ իրենց աշխատանքը տանում են, և դուք տեսնում եք, թե ինչքան է այսօր ոստիկանությունը կարողանում առանց որևէ ուժ կիրառելու ուղեկցել այս երթը: Կարծում եմ՝ բոլորս ականատես կլինենք, որ որևէ հավելյալ ուժ չի կիրառվի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր