00:00:00

Իրավապահների գործողությունները Շարմազանովը չի մեկնաբանում

15:46, 17 ապրիլ 2018

Ազգային ժողովում կայանալիք ԱԺ հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն այսօր շատ հանգիստ կարողացել է գալ Ազգային ժողով: «Շատ նորմալ եմ հասել, մի քիչ շուտ եմ դուրս եկել»,-ասաց Է. Շարմազանովը՝ հաստատելով, որ հատուկ չի շուտ եկել, քանի որ ինքը սովորաբար շուտ է գալիս: Հարցին, թե ինչպես է գնահատում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցների պահանջը, Շարմազանովը պատասխանեց, որ իր ելույթում կանդրադառնա դրանց: Դիտարկմանը, թե ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին, Շարմազանովը պատասխանեց, որ իրավապահների գործողությունները չի մեկնաբանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր