00:00:00

Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել են ԱՄՆ-ի նախագահ

12:32, 19 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները: Վիրտուալ անվանականչի ընթացքում նահանգներից եւ տարածքներից կուսակցական պատվիրակները հրապարակել են իրենց փրայմերիզների արդյունքները, որոնց համաձայն, Բայդենը հավաքել Է պատվիրակների առավել մեծ թվով ձայները, որոնք քվեարկել են համագումարում: Դեմոկրատների համագումարը կորոնավիրուսի պատճառով վիրտուալ ձեւաչափով տեղի Է ունենում այս շաբաթ: Նոյեմբերի 3-ի ընտրություններում Բայդենի մրցակիցը կլինի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր