00:00:00

«Ծառուկյան» դաշինքը խղճի մտոք է քվեարկելու

15:38, 17 ապրիլ 2018

ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց քվեարկությունը կլինի բաց, ազատ: «Կտեսնեք, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպես է քվեարկում»,-ասաց նա: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն կքվեարկի ազատ՝ իր խղճի մտոք: Նաիրա Զոհրաբյանն անձամբ դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ վարչապետին պատգամավորներն ընտրելու են բաց քվեարկությամբ: Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա Նիարա Զոհրաբյանը նշեց, որ ցանկացած քաղաքաան ուժ իրավունք ունի այս կամ այն գործողություներն անելու: «Հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, և կան ուժեր, համաձայն չլինելով այս կամ այն որոշման դեմ, Սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող են դեմ արտահայտվել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր