00:00:00

ԱՀԿ-ի կոչը բոլոր երկրներին

23:01, 18 օգոստոս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   Երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ այդ խնդրանքով նամակ է ուղարկել բոլոր երկրներին:   «COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է պատվաստանյութով ապահովման և ռիսկերի հակազդման տեսակետից: Այդ պատճառով էլ այսօր նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո ակնկալվող համատեղ գործողությունների ռազմավարությունից:   «Առաջին փուլում չափաբաժինները կտրամադրվեն համամասնորեն, միաժամանակ բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար:   Երկրորդ փուլում հաշվի կառնվի պետություններում համաճարակաբանական իրավիճակը՝ կախված սպառնալիքից և խոցելիությունից»,- ընդգծել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր