00:00:00

Դեմ ենք քվեարկելու, մեր ելույթներում ամեն ինչ կասենք․ Էդմոն Մարուքյան

15:01, 17 ապրիլ 2018

Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք բնականաբար մասնակցելու են նիստին, դեմ են քվեարկելու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ իրենց ելույթներում ամեն ինչ կասեն։ Մարուքյանը նշեց նաեւ, որ որքանով ինքն է հասկացել Նիկոլ Փաշինյանի ելույթից, Փաշինյանն ինքն էլ կներկայանա նիստին։ Նա նաեւ տեղեկություններ ուներ, որ ՀՀԿ-ական պատգամավորները դեռ վաղ առավոտից ներսում են, վաղուց են եկել այստեղ։ Հարցին, թե արդյոք չեն միանա Նիկոլ Փաշինյանին, Մարուքյանը պատասխանեց, որ իրենք արդեն պատասխանել են։ «Չի կարելի թույլ, որպեսզի Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ համագործակցելուն, ապա Մարուքյանը նշեց, որ մեկ ամիս առաջ իրենք ինչ ասել էին Փաշինյանին, այդ բոլոր գործողությունները հերթով տեղի են ունենում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր