00:00:00

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 միլիոնը

12:38, 18 օգոստոս 2020 Աշխարհ

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:
Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 22 053 135 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 777 488-ի, բուժվել է 14 796 517 մարդ: Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 5 612 027 դեպք, որից 173 716-ը՝ մահվան ելքով: Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 3 363 235 դեպք, 108 654-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 2 703 517 դեպք, 51 936-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 927 745 դեպք, 15 740-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 589 886 դեպք, 11 982-ը՝ մահվան ելքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր