Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն հայտարարել է, որ հրաժարական է տալիս WE բարեգործական կազմակերպության հետ կապված շահերի վեճում մեղադրանքներից հետո, փոխանցում է BBC-ն։
Մորնոն հարկադրված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա չի փոխհատուցել արտասահմանյան ուղեւորության ծախսերը, որոնք վճարել էր կազմակերպությունը, որտեղ նախարարն այցելել էր վերջինի աշխատանքին ծանոթանալու համար։
Նախարարը հայտարարել է, որ վերջերս է գիտակցել, որ չի փոխհատուցել 41 հազար կանադական դոլարի ծախսերը եւ չեկ է դուրս գրել։
Նա հայտնել է, որ կհեռանա նախարարների կաբինետի իր պաշտոնից, ինչպես նաեւ կդադարեցնի իր լիազորությունները որպես Օնտարիո նահանգից խորհրդարանի անդամ։
Մոնրոն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն այսուհետեւ Ջասթին Թրյուդոյի ղեկավարած կառավարության համար «չհամապատասխանող անձ» է՝ միաժամանակ նշելով, որ հրաժարականի իր որոշման վրա չի ազդել բարեգործական կազմակերպության հետ կապված սկանդալը։
«Ես այսօր հանդիպեցի վարչապետի հետ՝ հայտնելու համար, որ չեմ նախատեսում կրկին առաջադրել իմ թեկնածությունը։ Ես երբեք չեմ նախատեսել առաջադրվել 2 տարուց ավելի»,- հայտարարել է նախարարը։
Հեռուստաալիքը նշում է, որ քննադատություն է հնչել ուղղված նաեւ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ կապված նրա եւ նրա ընտանիքի մասնակցությանը բարեգործությանը։