00:00:00

Լոս Անջելեսի դպրոցներում բոլոր 600 000 աշակերտներին կթեստավորեն կորոնավիրուսի համար

10:54, 18 օգոստոս 2020 Աշխարհ

Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը (աշակերտների թվով Կալիֆոռնիայի ամենամեծ հանրային դպրոցների համակարգը, ԱՄՆ-ում 2-րդ ամենամեծ դպրոցական շրջանը) ներկայացրել է իր տեսակի մեջ աննախադեպ ու հավակնոտ ծրագիր՝ նպատակ ունենալով կորոնավիրուսի թեստավորում անցկացնել իր 600 000 աշակերտների և 75 000 աշխատակիցների շրջանում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը նախապատրաստվում է դպրոցներում առկա դասապրոցեսի վերսկսմանը: Թեստավորման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի օրվանից և ժամանակի ընթացքում կթեստավորվեն ոչ միայն աշակերտներն ու անձնակազմի անդամները, այլև վարակի դրական պատասխան ստացածների ընտանիքի անդամները: Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի ղեկավար Օսթին Բեթները մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում կանոնավոր կերպով թեստավորում կանցկացվի, ինչպես նաև կոնտակտավորների վերահսկում կիրականացվի: «Արտառոց պայմաններն արտառոց գործողություններ են պահանջում: Թեստավորումն ու կոնտակտավորների վերահսկումն աննախադեպ է, սակայն տեղին և անհրաժեշտ»,-ասել է նա: Բեթները հավելել է, որ թեստավորման հետևանքով Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը յուրաքանչյուր աշակերտի համար հավելյալ 300 դոլար կծախսի: Նա հիշեցրել է, որ Լոս Անջելեսում դպրոցները փակ են մարտից ու առայժմ վերաբացվելու մտադրություն չունեն, քանի որ կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական տվյալները խիստ անհանգստացնող են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր