00:00:00

Արամ Սարգսյանը չի պատրաստվում լսել Սերժ Սարգսյանի ելույթը

14:35, 17 ապրիլ 2018

Ինչպես Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտից տեղեկացնում է մեր լրագրողը, արդեն իսկ մի քանի պատգամավորներ մուտք են գործել Ազգային ժողովի շենք։ Պատգամավորները հիմնականում մուտք են գործում շենքի հետեւի կողմից։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի շուրջբոլորը, ԱԺ տանող բոլոր փողոցները փակ են, որոշները ցուցարարներն են փակել, որոշ փողոցներ էլ ոստիկաններն են փշալարերով փակել, որպեսզի ցուցարարները չկարողանան մտնել ու խոչընդոտել պատգամավորների մուտքն Ազգային ժողով։ Քիչ առաջ այստեղ ժամանեց Ելք խմբակության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չի լսելու Սերժ Սարգսյանի ելույթը, որ առաջադրված է վարչապետի թեկնածու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից, այլ իր սենյակում է լինելու։ Իր ելույթի ժամանակ կմոտենա ու ելույթ կունենա։ Հարցին, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի այսօրվա նիստին, Արամ Սարգսյանն ասաց, որ չի բացառում, որ Փաշինյանը կարող է ներկայանալ նիստին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր