00:00:00

Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, թե ով էր կառավարական ինքնաթիռով Վրաստանից Մինսկ մեկնել

18:29, 17 օգոստոս 2020 Աշխարհ

Վրացական ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը հաղորդել է դեպի Բելառուս Վրաստանի կառավարական ինքնաթիռի մեկնման մասին, որում «կառավարության ութ ներկայացուցիչ» է եղել, գրում է eadaily.com կայքը։ Նշվում է, որ զուգահեռաբար նաև վարկած է շրջանառվել, թե այդ չվերթով հնարավոր է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային են Թբիլիսի բերել։ Արդյունքում երկրի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են, որ իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես գան՝ պարզաբանելով, թե ով է եղել օդանավի սրահում։ Ավելի ուշ Թբիլիսիի արտգործնախարարությունից հայտնել են, որ Բելառուսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիյ Կվարացխելիան է Մինսկ մեկնել, որն օգոստոսի 6-ից Վրաստանում էր։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր էինք, Վրաստանի կառավարությանը պատկանող օդանավը նախօրեին Մինսկ է մեկնել․ այս ինքնաթիռով սովորաբար մեկնում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նշվել էր, որ օդանավը Բելառուսի մայրաքաղաքում երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում է վայրէջք կատարել։ Այն Մինսկի օդանավակայանում մոտ մեկ ժամ է մնացել, այնուհետև վերադարձել է Թբիլիսի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր