00:00:00

Վրաստանի կառավարությանը պատկանող ինքնաթիռը նախօրեին Մինսկ է մեկնել. The Bell

15:40, 17 օգոստոս 2020 Աշխարհ

Վրաստանի կառավարությանը պատկանող Mitsubishi Challenger 850 բիզնես դասի օդանավը նախօրեին Մինսկ է մեկնել․ այս ինքնաթիռով սովորաբար մեկնում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է The Bell-ի թելեգրամյան ալիքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը Բելառուսի մայրաքաղաքում երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում է վայրէջք կատարել։ Այն Մինսկի օդանավակայանում մոտ մեկ ժամ է մնացել, այնուհետև վերադարձել է Թբիլիսի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր