00:00:00

Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ հանդես կգա մամուլի ասուլիսով

11:50, 17 օգոստոս 2020

Օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա բացօթյա կանաչ հատվածում: Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր