00:00:00

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

10:48, 17 օգոստոս 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ՝ օգոստոսի 16-ին, լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրառում արել։ «Այսօր տոն է Սբ Աստվածածնի Վերափոխման: Այն կոչվում է նաև Տոն Խաղողօրհնեքի, քանի որ այսօր օրհնվում է պտուղը, իսկ մեզ կոչ է անում վերափոխվել դեպի բարին: Շնորհավորում եմ բոլորին այս լուսառատ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մեր բոլորի գործերը բարի և պտղաբեր լինեն: Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը: Թող Տիրամայրը հովանի լինի մեր երկրին ու խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին: Հավուց Թառի վանք»,- գրել է նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր