00:00:00

ՀՀ նախագահը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

10:27, 17 օգոստոս 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշված է Արմեն Սարգսյանի ուղերձում: Հայաստանի նախագահը Ջոկո Վիդոդոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր