00:00:00

Մասնագետները կորոնավիրուսի ծագման նոր վարկած են նշել

09:31, 17 օգոստոս 2020

Կորոնավիրուսը կարող էր ադապտացվել մարդկանց դեռևս 2012-ին, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով վարակաբան Ջոնաթան Լաթեմին և կենսաբան Էլիսոն Ուիլսոնին: Հետազոտողները վերլուծել են Չինաստանի Յունան նահանգում 2 շաբաթ հանքը չղջիկների կղանքից մաքրող հանքափորներին բուժող բժշկի գրառումները։ Վարակվածների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել. թոքաբորբ, չոր հազ, վերջույթների ցավ և բարձր ջերմություն: Բժիշկները հիվանդներին թոքերի արհեստական օդափոխության սարքերի են միացրել: Վեցից երեքը մահացել են: Ուհանի լաբորատորիան ուսումնասիրել է հանքափորների անալիզները և հաստատել, որ բոլորի մոտ էլ կորոնավիրուս է եղել: Այսպիսով, հետազոտողները եզրակացնում են, որ հնարավոր է՝ կորոնավիրուսն արդեն վաղուց է հարմարվել մարդու օրգանիզմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր