00:00:00

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվել են հանգստյան օրերին

21:21, 16 օգոստոս 2020

ՍԱՏՄ տեսուչները հանգստյան օրերին իրականացվող ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետության ողջ տարածքում: Խախտումների քանակը նվազում է. դա արձանագրվել է երկրի բոլոր մարզերում: Երևանում, ինչպես և նախօրեին, խախտումներ չեն հայտնաբերվել: Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ, չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, և, որ ամենահաճախ դիտարկվողն են, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ: Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ: Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր