00:00:00

Ապականելով «իշխանություն» գաղափարը, ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ է լինում «ընդդիմություն» գաղափարը ձևախեղելու գործին. ԼՀԿ պատգամավորը՝ Շարմազանովին

19:00, 16 օգոստոս 2020

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջոի գրառումով պատասխանել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Նա մասնավորապես գրել է. «#bRightTalk-ի այսօրվա թողարկմանը արձագանքել է Շարմազանովը. նրանք նեղվել են, որ Մարուքյանն ասել է, որ որքան նախկին իշխանության ներկայացուցիչները խոսեն, այնքան գործող իշխանության ռեյտինգը բարձր են պահելու։ Կասեմ միայն սա, որ ամբողջ կյանքում իշխանություն եղած ու ընդդիմությանը ոչնչացնելուն ծառայած մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։ Պարոն Շարմազանո՛վ, դուք ձախողվել եք որպես իշխանություն ու չեք կարողանում հաջողել որպես ընդդիմություն և, ի հեճուկս ձեզ և ձեր կուսակիցների, Հայաստանում միշտ եղել է իրական ընդդիմություն ու կա՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան»-ի։ Ես հասկանում եմ, որ ապականելով «իշխանություն» գաղափարը, դուք և ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ եք եղել «ընդդիմություն» գաղափարը ձևախեղելու գործին։ Հավատացնում եմ ձեզ՝ դուք ընդդիմության հետ կապ ունեք այնքանով, որքանով կապ ունի ձեր կուսակցությունն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հետ։ Մի պահ հիշեք ձեզ և ձեր անցյալը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր