00:00:00

Մեր ամբողջ ազգը դեմ է` սեռական դասընթացներ անցկացնել մեր անչափահաս երեխաներին. Գագիկ Ծառուկյան (վիդեո)

18:13, 16 օգոստոս 2020

ԲՀԿ երիտասարադկան թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ եկեղեցական դասընթացները հանվեն, պակասեցվեն  Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները: Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին, Աբովյանում Խաղողօրհնեքից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Եւ սեռական դասընթացներ մեր անչափահաս երեխաներին անցկացնել, դա ամբողջ ազգը դեմ է: Մենք սպասում ենք լիրաժեք որոշմանը, մեր երիտասարդները պատրաստ են արդեն , քանի որ որոշողը ժողովուրդն է, ստորագրություններն էլ հավաքեն եւ ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ կլինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ամեն ինչի տիրապետում են, տեղյակ են ամեն ինչից եւ իր խոսքը գործ է: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության  նոր չափորոշիները լայն քննարկման եւ քննադատության առարկա էր դարձել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր