00:00:00

Մահացել է Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը

16:31, 16 օգոստոս 2020 Աշխարհ

Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթանը, ով մի քանի օրից կդառնար 30 տարեկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին: Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդի մոտ սրտի կանգ է եղել: Նա մահացել է Լոնդոնում, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 26-ին: Նա Ղազախստանի նախկին առաջնորդի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի որդին է: Տղան ավարտել է բրիտանական Թագավորական ռազմական ակադեմիան, աշխատել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր