00:00:00

Իրական ընդդիմությունը հովհարային անջատումներով չի լինում․ Շարմազանովը՝ ԼՀԿ-ին

15:02, 16 օգոստոս 2020

«Լուաավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում :Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են: Կարծում եմ բանախոսը,ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ,քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին: Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանդրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ `ձեր: « «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր երեսով տալիս `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել\ հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ\ և ,վերջապես,, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ,այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության: Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր