00:00:00

Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը

11:55, 16 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարությամբ: Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր