00:00:00

Չակ Նորիսը խոստացել է Լուկաշենկոյին ստիպել լաց լինել

21:00, 15 օգոստոս 2020 Աշխարհ

Հայտնի դերասան Չակ Նորիսը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում խոստացել է ստիպել նրան լաց լինել: Տեսահոլովակը հրապարակել է «360» ալիքը։ «Ես կցանկանայի Սաշային, որը հայտնի է որպես «Սաշա զրո տոկոս» եւ «պարոն խավարասեր», մի քանի բառ ասել: Դուք գիտեք, երբ ես սոխ են կտրատում, նա լաց է լինում։ Այնպես որ, եթե դու չդադարես անել այն, ինչ անում ես հիմա, ես կգամ քո նստավայրերից մեկը եւ կստիպեմ քեզ լաց լինել», — հայտարարել է դերասանը։ Տեսանյութը ձայնագրվել է Cameo ծառայության միջոցով, որը հնարավորություն է տալիս որոշակի վճարի դիմաց հռչակավոր մարդկանց պատվիրել տարբեր հոլովակներ։ Անցած շաբաթ հանրապետությունում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է՝ 10,12 տոկոսով: Ընդդիմությունն այդ արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։ Արդյունքների հրապարակումից հետո ողջ Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր