00:00:00

ԱՄՆ-ը եւ Չինաստանը հետաձգել են առեւտրային համաձայնագրի հարցով խորհրդակցությունները

22:20, 15 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը եւ Չինաստանը հետաձգել են առեւտրային համաձայնագրի հարցով խորհրդակցությունները, որոնք պետք է կայանային այս շաբաթ տեսահամաժողովի ձեւաչափով, հաղորդում է RG-ը: Խորհրդակցություններին պետք է մասնակցեին ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն եւ այլք: Այդպիսով, փետրվարի 15-ին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից առաջին հանդիպումը չի կայանա: Bloomberg-ը նշում է, որ հունվարին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային համաձայնագրի ստորագրումից հետո լարվածությունն աճել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի տարածման, ինչպես նաեւ Հոնկոնգին ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը ստիպելու համար: Հավելյալ լարվածություն է ստեղծել TikTok-ի ու  WeChat-ի արգելման սպառնալիքը: Ըստ Թրամփի՝ դրանք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր