00:00:00

Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական նավը

18:45, 15 օգոստոս 2020 Աշխարհ

Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական Oruc Reis նավը, հաղորդում է Milliyet-ը: Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռները պետք է «վախեցնեն նրանց, ովքեր կփորձեն Արեւելյան Միջերկրածովում ուզուրպացիայի ենթարկել Թուրքիայի իրավունքը»: Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական սուզանավը մոտեցել է Ատտիկային: Օգոստոսի 6-ին Հունաստանն ու Եգիպտոսը ծովային գոտիների դեմարկացիայի մասին համաձայնագիր են կնքել, որը, Աթենքի խոսքով, ամրապնդում է ծովային ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու հունական կղզիների իրավունքը: Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը: Թուրքիան սեյսմոլոգիական հետազոտության համար Կաստելորիզո կղզու մոտ հետախուզական նավ է ուղարկել: Ի պատասխան ՝ Հունաստանը  մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերն ու հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր