Հազարավոր մարդիկ ծաղիկներով եկել են Պրիտիցկիի փողոց, որտեղ ուժայինների կողմից բողոքի ակցիան ցրելու ժամանակ մահացել է Տարայկովսկին: Ընտանիքը ցուցարարին հրաժեշտ է տալիս Օլշևսկայա փողոցում, որտեղ նույնպես հազարավոր մարդիկ են գնացել:
Ակցիայի մասնակիցները խոստանում են չմոռանալ և չներել ուժայիններին:
Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով: Բելառուսի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Տարայկովսկին ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է: Սակայն ականատեսները պնդում են, որ տղամարդու ձեռքում ոչինչ չի պայթել: Ալեքսանդրը 34 տարեկան էր, ունի 3-ամյա դուստր: