00:00:00

Ամերիկյան համալսարանում ուսանողներին թույլ են տվել մասնակցել ցույցերին. «Հրապարակ»

13:18, 17 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում և ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել։
Այստեղ կարծում են, որ նման ակցիաներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում և օգնում մարդու կայացմանը։ Մեր տեղեկություններով՝ երեկ որոշ դասախոսներ հայտարարել են, որ ուսանողները կարող են մասնակցել ցույցերին՝ բացակա չեն ստանա: Իհարկե, մոլի ՀՀԿ-ականները սա կարող են համարել ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ, սակայն Ամերիկյան համալսարանի դասախոսները պարզապես ուզում են իրենց ուսանողներին դաստիարակել որպես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր