00:00:00

Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել․ «Հրապարակ»

13:09, 17 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր արել, որին մասնակցել էին բոլոր դատարանների նախագահները: Մեր տեղեկություններով՝ նրանք լավ պատրաստված են գնացել նիստին, որպեսզի զիլ հարցեր բարձրացնեն, նախաձեռնություններով հանդես գան: Մինչդեռ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ չի տվել նրանց արտահայտվել, 2 խոսք ընդամենը Մկրտումյանն է ասել, Հարությունյանը չի թողել, որ նա երկար-բարակ խոսի: Փոխարենը ինքն է, իր սովորույթի համաձայն, երկար ճառել։ Դատավորներին անարգանքի սյունին է գամել, ասել է, որ լավը չեն, նորմալ չեն աշխատում, դատական համակարգի համբավը զրո է եւ այլն: Նիստից նախագահները շատ անտրամադիր են դուրս եկել եւ կարծում են, որ ԲԴԽ նախագահն իրենց արժանապատվությունը խոցել է, քանի որ արդարության, անկողմնակալության, անկախ դատական համակարգի մասին դասեր է տալիս մեկը, ով ողջ կյանքում կախված է իշխանությունից, ծառայում է նրան, եւ նրա ձեռքով էլ պակաս ապօրինություններ չեն արվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր