00:00:00

Ազգային ժողովում այսօր նախատեսված է վարչապետի ընտրությունը

11:22, 17 ապրիլ 2018

Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց  երկրի նախագահի պաշտոնը: Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է: Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները: Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ: Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»: Նշենք նաև, որ ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են  ապրիլի 13-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր