00:00:00

Վտանգավոր նախադեպ. Բանդանե՞ր են ձեւավորվում ցուցարարների դեմ

04:10, 17 ապրիլ 2018

Այսօր առավոտից ցուցարարներն արգելափակում էին Երեւանի փողոցները: Բոլոր դեպքերում տեղի էին ունենում վեճեր ու նաեւ բախումներ: Վարորդները դժգոհում էին իրենց ճանապարհը փակելու համար: Ակցիայի մտահղացումն այն էր, որ ոստիկանությունը ցրի իր ուժերը քաղաքի տարբեր մասերում, որպեսզի ավելի հեշտ լինի Ազգային ժողովի շենքի մոտ գնալն ու շենքը արգելափակելը:
 Սակայն ինչպես նախորդ օրերին, այդպես էլ այսօր ոստիկանությունը գրեթե ներկա չէր: Փոխարենը, ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում:Այս օրերին երթերի ու այլ ակցիաների ժամանակ ոստիկանության բացակայությունը բավական հարցեր է հարուցել, չի բացառվում, որ նպատակներից մեկն էլ քաղաքացիներին իրար հակադրելն է: Ի վերջո, նախկինում, երբ ոստիկաններն ուղեկցում էին ցույցերն ու պիկետները, քաղաքացիների միջեւ բախում չէր լինում:Սակայն այսօր տեղի ունեցավ մի միջադեպ, որը հնարավոր է նաեւ փորձարկում էր: Հերացի փողոցում «յաշիկ» սեւ Մերսեդեսից իջան բավական ագրեսիվ երիտասարդներ ու ամենավերջին հայհոյանքներով հարձակվեցին փողոցը փակած երիտասարդների վրա, հարվածներ հասցնելով նրանց: Դժվար է ասել՝ դա «ինքնաբուխ» էր, թե կազմակերպված, բայց այսօր տեղեկություններ տարածվեցին, որ նախապատրաստվում են ինչ որ խմբեր, որոնք կամ քրեական շրջանակներից են, կամ օլիգարխների թիկնազորներից:
Շարունակությունը՝ Lragir.am-ում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր