00:00:00

Ո՞վ կհրամայի կրակել ժողովրդի վրա

03:52, 17 ապրիլ 2018

Երեւանի կենտրոնում այսօր տեղի ունեցան բախումներ քաղաքացիների եւ իրավապահների միջեւ, որի արդյունքում կան վիրավորներ: Երկրի զարկերակն այս պահին Երեւանի Բաղրամյան պողոտայում է, որտեղ տեղակայված են Ազգային Ժողովն ու նախագահական նստավայրը: Ոստիկանությունը հսկայածավալ ուժեր ու տեխնիկա է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում: Փշալարերից այս կողմ քաղաքացիներն են, ովքեր մի քանի օր է պայքարում են կանխելու համար Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Իշխող ՀՀԿ-ն հայտարարել է, որ իրենք անարգել գալու են խորհրդարան, եւ ընտրելու են իրենց միակին՝ Սերժ Սարգսյանին: Պայքարող քաղաքացիների խնդիրն է կանխելու քվեարկությունը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով  գլխավորում է շարժումը, հայտարարել է, որ անելու է ամեն ինչ, թույլ չտալու համար վարչապետի ընտրությունը: Կանխելու համար խորհրդարանում վարչապետի ընտրությունը, անհրաժեշտ է ճեղքել ոստիկական պատնեշը, այլ կերպ ասած գնալ փամփուշտին ընդառաջ: Ի՞նչ է անելու ոստիկանությունն այս պարագայում, եւ կամ ո՞վ է նրան հրամայելու կրակել սեփական ժողովրդի վրա: Սերժ Սարգսյանն, ով վարչապետի թեկնածուն է նման լիազորություն դե ֆակտո չունի: Արմեն Սարգսյան անունով անձը, ով համարվում է ՀՀ նախագահը եւս լիազորություններ չունի: Երկրի առաջին դեմքերը փաստացի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն են: Նրանք հանդիսանում են իշխանական բուրգի մասնիկը, սակայն երբեք ինքնուրույն անգամ մեկ քայլ չեն կատարել,  հետեւաբար այդ երկու անձինք խաղից դուրս են: ԱԺ-ում վարչապետի քվեարկությունը նախատեսված է ժամը 12:00-ին: Պատգամավորները մինչ այդ պետք է լինեն խորհրդարանի շենքում, քաղաքացիների խնդիրն է դա թույլ չտալ: Երրորդ կողմում ոստիկանությունն է: Վերջիներիս գործողությունների առումով կա երկու վարկած: Առաջինն այն է, որ վաղ առավոտյան նրանք կդիմեն ուժի կիրառման, ինչի մասին օրվա ընթացքում մի քանի անգամ հայտարարել են: Ընդ որում այդ գործողությունները կկատարվեն այն ժամանակ, երբ ոստիկանությունը կունենա հիմքեր, որ քաղաքացիները ժամանակ չեն ունենա հետ վերադառնալ եւ տապալել ԱԺ քվեարկությունը:  Երկրորդ վարկածն այն է, որ ոստիկանությունը «ատամներով» կպահի շղթան, թույլ չտալով քաղաքացիների  տեղաշարժը դեպի ԱԺ շենք: Որ տարբերակն էլ կիրառվի, այն հղի է  լուրջ վտանգներով: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր