00:00:00

Արմեն եւ Սերժ Սարգսյանների խոշոր պարտությունը

02:54, 17 ապրիլ 2018

Երեւանի  կենտրոնում տեղի այսօր ունեցած իրադարձություններն ու առհասարակ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած շարժումը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացին վճռական ու պայքարող է: Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուն ուղղված գործողությունները կհասնեն արդյո՞ք տրամաբանական ավարտին, թե ոչ, այս դեպքում գուցե այլեւս երկրորդական նշանակություն կունենա: Փաստն այն է, որ ժողովուրդը հաղթեց խամաճիկ դարձած ՀՀԿ-ականներին ու նրանց առաջնորդ Սերժ Սարգսյանին: Վերջինս ընտրվելու պարագայում էլ Հայաստանի վարչապետը չէ: Նա ընդամենը մի քանի կոճակ սեղմող պատգամավորի վարչապետն է լինելու: Ժողովուրդն, ինչպես 2008-ին, 2013-ին, այնպես էլ հիմա մերժեց  Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցրեց արյան գնով: Նույն սցենարով նա պատրաստվում է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը: Հայաստանի քաղաքացին, երիտասարդությունը, ուսանողը իշխանության համար արժեք չէ: Սա բազմիցս են իրենց ապացուցել: Նույնն արեցին նաեւ այսօր: Ուսանողությունը երկրի շարժից ուժն է, իսկ իշխանությունը նրա ուղղությամբ այսօր լուսաձայնային նռնակ նետեց, վիրավորեց ու բռնի ուժ կիրառեց: Պայքարող քաղաքացին, սակայն մնաց ոտքի վրա, նա չպարտվեց, շարունակեց ու մինչ այս պահը շարունակում է պայքարել: Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն էլ լեգիտիմ չէ: Նրան եւս ժողովուրդը չի ընտրել: Մեծ Բրիտանիայից գործուղված Սարգսյան Արմենը օտար է ՀՀ-ում, Հայաստանի քաղաքացիների համար: Նա յուրային չէ, փողոցում օրեր շարունակ արթնացող քաղաքացուն: Երեւանի կենտրոնում այսօր թափվեց արյուն, հայի արյուն: Սա իշխանության խոշոր պարտությունն էր: Այս կռվում Սերժ եւ Արմեն Սարգսյանները խոշոր հաշվով պարտվեցին: Նրանց հեռացումն այլեւս անխուսափելի է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր