00:00:00

Բաղրամյանում իրավիճակը մի պահ նորից լարվեց

02:23, 17 ապրիլ 2018

Բաղրամյան պողոտան փակած ոստիկանության շարքերում քննարկումներ են ընթանում: Դրանից հետո ոստիկաններին հակագազային դիմակներ կրելու հրաման տրվեց, որը մի քանի րոպե անց կասեցվեց: Ոստիկանական պատնեշի հետևում նաև ջրցան մեքենա է նկատվում: Ոստիկանների դիմաց կանգնած ցուցարարների մոտ այցելեց Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց իրավիճակը չլարել: «Մեր պայքարի տրամաբանությունը չի փոխվել: Մենք ինչպես եղել ենք ոչ բռնի պայքարի կողմնակիցներ, այնպես էլ շարունակում ենք մնալ: Վաղվա գործողությունը պլանավորե'ք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը՝ ժամը 11-ից, հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում և կրկնեց այն փողոցների անունները, որոնք պետք է փակեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր