00:00:00

«Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը». «Երկիր Ծիրանի»

01:39, 17 ապրիլ 2018

Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։ Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։ Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։ Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց։ «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 16 ապրիլի 2018 Երևան Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։ Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։ Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։ Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց։ «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 16 ապրիլի 2018 Երևան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր