00:00:00

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնել քաղաքացիական անհնազանդության գործողություններին

00:40, 17 ապրիլ 2018

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնել քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը: Կուսակցության Հանրապետական խորհրդի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաղթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական <<10 000-ոց>> ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի: Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները: Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է: Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով: Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար: Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ 16.04.2018թ.»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր