00:00:00

Հովհաննես Սահակյանը շնորհակալագիր է հանձնել

23:16, 16 ապրիլ 2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ապրիլի 16-ին երկարամյա ծառայության և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագիր է հանձնել Սոցիալական ապահովության պետական ծառայության Կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Վաչագան Երիցյանին: Ծառայության պետը նշել է, որ պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ Վաչագան Երցյանն անցնում է վաստակած հանգստի, ուստի հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ լավագույն աշխատակիցները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են: Շնորհավորելով ծննդյան 66-ամյա տարեդարձի առթիվ Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել անգնահատելի ջանքերի և նվիրվածության համար: - «Ձեր հսկայական մասնագիտական փորձով, ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա և արգասաբեր աշխատանքով Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել սոցիալական ոլորտի զարգացման մեջ»,- ասել է Հովհաննես Սահակյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր